Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ ՇարմազանովԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդինՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն ՀակոբյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին քարով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել էԲոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը. «Ապրելու երկիր»Ադրբեջանը ընդունում է Հայաստանի ներկայիս ղեկավարության առաջ մղած «Իրական Հայաստանի» հայեցակարգը. ՀաջիևՓաշինյանն ու Կուպմանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՀէՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանՖրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 1400-ըCOP17. «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրերԱրմեն Չարչյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվելԳավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՍերբիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարան ուսանող ցուցարարների «Ուսանողական ցուցակ» շարժումը
Հասարակություն

Հայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարար

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը COP17-ի շրջանակում Հայաստանի տաղավարում մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Կապիտալի ներգրավում բնության համար․ բնության հետ կապված ֆինանսական գործիքների զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը։

Միջոցառմանը մասնակցել են Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն, Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի գծով գլոբալ տնօրեն Վալերի Հիքին և այլ պաշտոնատար անձինք:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը բնության պահպանության ֆինանսավորման շուկայի ձևավորման սկզբնական փուլում է։ Այս առումով նա կարևորել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու գործընկերների հետ համագործակցությունը՝ հետագա քննարկումներին արդեն Հայաստանի փորձն ու շոշափելի արդյունքները ներկայացնելու նպատակով։

Նախարարն ընդգծել է, որ ներքին կապիտալի շուկայի զարգացումն ու միջազգային շուկաներում պետական պարտատոմսերի հաջող թողարկումները հիմք են ստեղծում հաջորդ քայլի համար՝ պետական պարտքի գործիքներով ներգրավվող ֆինանսավորումն ավելի անմիջականորեն կապելու կանաչ զարգացման և բնության պահպանության առաջնահերթությունների հետ։

Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակի մշակման ուղղությամբ։ Այն կսահմանի կայուն զարգացմանը միտված պարտքային գործիքների կիրառման պայմանները, չափորոշիչներն ու հնարավորությունները՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային կապիտալի շուկաներում։

Վահե Հովհաննիսյանը նաև շեշտել է, որ այս գործընթացի հիմքում ներդրողների վստահությունն է։ Ներքին և միջազգային ներդրողների հետ ձևավորված կայուն, թափանցիկ ու կանխատեսելի հարաբերությունները հնարավորություն են տալիս համատեղ մշակելու տնտեսական դիմակայունությանն ու բնապահպանական պատասխանատվությանը նպաստող նպատակային ֆինանսական գործիքներ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունների համար պետական և մասնավոր կապիտալի ներգրավման հնարավորությունները, ներդրումային ծրագրերի նախապատրաստումը և դրանց իրականացման համար անհրաժեշտ քաղաքական, ինստիտուցիոնալ ու շուկայական քայլերը։

Նախարարը նաև առանձնազրույց է ունեցել Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող բնապահպանական և էներգետիկ ծրագրերի ընթացքը, կանաչ ֆինանսավորման մեխանիզմների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի խմբի հետ համագործակցության ընդլայնման ռազմավարական ուղղությունները։

Փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի առաջնորդությունը COP17-ի հյուրընկալման և կենսաբազմազանության պահպանության համաշխարհային օրակարգի առաջմղման գործում։ Նա նաև ընդգծել է, որ Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական ներգրավվածությունը Հայաստանում շարունակում է աճել՝ ինչպես Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD), այնպես էլ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ծրագրերի շրջանակում։

Կարևորելով երկկողմ գործընկերության զարգացման ներուժը՝ կողմերը վերահաստատել են քննարկված ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու իրենց հանձնառությունը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական աճին, ամրապնդել բնապահպանական կայունությունը և առաջ մղել երկրի կանաչ օրակարգը։