Ուշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանել
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է լինելու՝ նշելով, որ սպասվում են «թեժ օրեր»։
Վաղը կայանալիք ՖԱԵԵՖ-ի գագաթնաժողովին վեց երկիր ներկայացված կլինի բարձրագույն մակարդակով։ Պուտինն իր ելույթում կանդրադառնա աշխարհաքաղաքական խնդիրներին, որոնց բախվում է ոլորտը։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը կարևորում է գազի մատակարարումների հուսալիությունն ու կայունությունն ապահովելը՝ հաշվի առնելով աշխարհում պահանջարկի աճը։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահը մի շարք միջազգային հանդիպումներ կանցկացնի։
Չորեքշաբթի օրը Պուտինը պաշտոնական ընդունելություն կկազմակերպի գագաթնաժողովի մասնակիցների պատվին, ինչպես նաև կհանդիպի աֆրիկյան առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ։
Ուշակովի փոխանցմամբ՝ գագաթնաժողովում Պուտինը կխոսի նաև բազմաբևեռության սկզբունքի վրա հիմնված նոր աշխարհակարգի մասին։ Լիագումար նիստում Ռուսաստանի նախագահի հետ ելույթ կունենա նաև Բուրունդիի նախագահը։
Ընդհանուր առմամբ, այս շաբաթ Պուտինը նախատեսում է անցկացնել 24 միջազգային հանդիպում։ Գագաթնաժողովի արդյունքներով՝ Ռուսաստանի և Բուրունդիի նախագահները հանդես կգան հայտարարություններով՝ ուղղված լրատվամիջոցներին։
Ուշակովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս բազմաբևեռ և արդար աշխարհակարգի ձևավորման օգտին, որը զերծ կլինի թելադրանքից և երկակի չափանիշներից։