Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Այս մասին գրել է Արտաշատում համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը․
«Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար քաղաքացիներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իրենց քվեն տվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։
Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ, որը պատրաստ է հստակ արտահայտել իր քաղաքական դիրքորոշումն ու պաշտպանել իր համոզմունքները։
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Եվ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, պետականամետ մտածողությանը և սկզբունքային քաղաքական ուղեգծին։
Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Ինչպես խոստացել ենք՝ մեր աշխատանքն ու պայքարը շարունակվելու է այնքան, մինչև մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»։