Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայով
Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ հատվածում կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։
Պարզվել է՝ Մալիշկա գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը թմրանյութ էր օգտագործել, իսկ մեքենան գողացել էր Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում։
Պարեկները պարզել են, որ մեքենան պատկանում է Վերնաշեն գյուղի 35-ամյա բնակչին։
53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։