Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի ընտրություններում «Ուսանողական ցուցակի» հաղթանակի կապակցությամբ․
«Շնորհավորում եմ «Ուսանողական ցուցակին» ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ակնկալում եմ համագործակցել Սերբիայի հաջորդ կառավարության հետ՝ մեր երկարամյա բարեկամությունն ու երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու նպատակով»,- գրել է նա՝ X-ում։