Հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հոկտեմբերի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4977 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 172 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 130 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 425, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 31, վարելու ընթացքում ծխելու՝ 839, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 346, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 372 և 1784 այլ իրավախախտում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
23 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 104-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 60-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 186-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16003 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 235 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 311 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 3956, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 283, վարելու ընթացքում ծխելու՝ 1114, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 1003, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 306, արագության գերազանցման՝ 1410 և 5651 այլ իրավախախտում։