Արմեն Չարչյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվել
Նախկին պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր անունով տելեգրամյան օգտահաշիվ է բացվել։
Նա, մասնավորապես, գրել է․
«Հարգելի ընկերներ, Տեղեկացնում եմ, որ Telegram հավելվածում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ ու հեռախոսազանգեր են գնում տարբեր հասցեներով, հնչում են մեղադրանքներ, սպառնալիքներ, պահանջներ ու պարտադրանք։
Զեղծարարության զոհ չդառնալու համար խնդրում եմ բոլորին լինել զգոն և ուշադիր, չտրվել սադրանքների, և որևէ կասկածելի զանգի ու նամակի չպատասխանել»։