Կիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ ՇարմազանովԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդինՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն ՀակոբյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին քարով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել էԲոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը. «Ապրելու երկիր»Ադրբեջանը ընդունում է Հայաստանի ներկայիս ղեկավարության առաջ մղած «Իրական Հայաստանի» հայեցակարգը. ՀաջիևՓաշինյանն ու Կուպմանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՀէՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանՖրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 1400-ըCOP17. «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրերԱրմեն Չարչյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվելԳավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՍերբիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարան ուսանող ցուցարարների «Ուսանողական ցուցակ» շարժումըԲաբկեն Թունյանը կմեկնի Թբիլիսի
Կալանավորը փախել է դատարանից. Արմավիրում ուժեղացված ծառայություն է
Բարսելոնայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 128 մարդ, կան վիրավորներ. վնասը գնահատվել է 36 հազար եվրոՓաշինյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և ճանապարհների ապաշրջափակումըԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձավ Բրազիլիայի նախագահ
Երևան-Աշտարակ ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երրորդ երեխան կվիրահատվի
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըԲաքուն ուշադիր հետևում է Երևանի հայտարարություններին. ԲայրամովՀանգստի մեջ գտնվող ոստիկանը հեռու է ապրում. 10 րոպեում նրա տեղ հասնելը գերօպերատիվ աշխատանք է. ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասինՎիեննայի միջազգային փառատոնը որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներինՔՊ-ն թող չոգևորվի. աշխարհում զարգացումներն աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն. Արտակ ԶաքարյանԵրևանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գողացել են հանգանակությունների արկղը2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել էՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքին. դատախազությունԿիրանցի «մածեմածիկան». Ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի՞ ինքն իրենՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարը«Պարմա»-ի և «Տիտան»-ի սուպերմարկետներում ժամկետանց ապրանքներ են հայտնաբերվելԵնոքավան-Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՉնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Սաղաթելյան
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»
Հութիները շարունակում են բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԱհազանգ. Նորագավիթում ուզում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձ, որոնց մեծ մասը երեխաներ ենԱյն մեդիա-մեքենան, որը 2016–2018 թվականներին հանրային հույզերի վրա իշխանություն էր ձևավորում, նահանջել է․ փոփոխությունների քամին սկսվել է հենց մեր էկրաններից․ Արթուր ՊապյանԱԽ քարտուղարը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ
Հասարակություն

Երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադառնալով վարչական տուգանքների չափերի փոփոխություններին և Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքներին՝ ընդգծել է, որ տուգանքների խստացման հիմնական նպատակը ոչ թե պետական եկամուտների ավելացումն է, այլ իրավախախտումների կանխարգելումը և քաղաքացիների վարքագծի փոփոխությունը։

«Ես ուզում եմ վերահաստատել իմ այն մոտեցումը, որ խստացումները նախարարության դիրքերից առաջնային կերպով կանխարգելիչ նշանակություն ունեն»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ պատասխանատվության միջոցները պետք է քաղաքացիներին մղեն վերանայելու ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու իրենց որոշումը։

Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում իրականացվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցման անցնելու դեպքում նախատեսված 20 տոկոս բոնուսային նվազեցումը և տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում կիրառվող 30 տոկոս նվազեցումը։ Սակայն, չնայած այս հնարավորություններին և իրավախախտումների բացահայտման ծավալների աճին, ակնկալվող վարքագծային փոփոխությունը դեռևս լիարժեք չի արձանագրվում։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են հետևողական միջոցներ։ Երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ յուրաքանչյուր խախտում պետք է ունենա իր հետևանքը։

Որպես օրինակ՝ նախարար Սարգսյանն առանձնացրել է երկրորդ գծում կանգառ կատարելու դեպքերը, որոնց առնչությամբ արձանագրվել են տասնյակ հազարավոր վարչական իրավախախտումներ։

«Նույնիսկ երբ պարեկները 172 տոկոսով ավելի պատասխանատվության միջոց են կիրառում, այսինքն՝ ավելի շատ բացահայտում ունեն, դա որևէ ձևով չի նպաստում, որ անձինք դադարեն այդ խախտումներն անել։ Այս պայմաններում պիտի գնանք խստացմանը»,- նշել է նախարարը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ պարեկներն աշխատում են առանց հանգստի՝ առավոտից երեկո, բոլոր ուղղություններով կարգապահությունը վերականգնելու համար։ Մինչդեռ արդյունավետ մենեջմենթը ենթադրում է նաև առաջնահերթությունների սահմանում․ իրավիճակով պայմանավորված՝ ղեկավարները պետք է կարողանան որոշել, թե տվյալ օրը կամ ամսվա ընթացքում իրավախախտումների որ խմբերի կանխմանն ու հայտնաբերմանն է անհրաժեշտ առավել մեծ ուշադրություն դարձնել։ Բոլոր ուղղություններով առկա խնդիրները, սակայն, սահմանափակում են այդ հնարավորությունը։

Նախարարը շեշտել է, որ երկրորդ գծում կանգառ կատարելը չի կարող դիտարկվել որպես ընդունելի վարքագիծ՝ քննարկման առարկա դարձնելով միայն տուգանքի չափը։ Ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են հետևողական միջոցներ․ երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք մնալ, իսկ դրանց պահպանումը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է։

Անդրադառնալով ճանապարհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքներին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է զոհերի և վիրավորների թվի նվազման վերաբերյալ տվյալներ։

«2024-2025 թվականների համադրությամբ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին 95-ով պակաս զոհեր ենք ունեցել։ Այսօրվա տվյալով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ յոթ զոհով և 40 վիրավորով պակաս ունենք»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ Պարեկային ծառայության կողմից ճանապարհային երթևեկության անվտանգությանն անմիջականորեն առնչվող մի շարք իրավախախտումների բացահայտումն ավելացել է կրկնակի, իսկ որոշ դեպքերում՝ եռակի։ Միաժամանակ նա ընդգծել է, որ վիճակագրական դրական փոփոխությունները միայն Պարեկային ծառայության աշխատանքի արդյունք համարելը ճիշտ չի լինի, թեև ծառայության աշխատանքը նշանակալի դեր ունի ընդհանուր պատկերում։

Նախարարը վերահաստատել է, որ ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականությունը շարունակվելու է՝ իրավախախտումները նվազեցնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը հնարավորինս կրճատելու նպատակով։