Հայաստանը չի մասնակցի Բաքվում կանայալիք ՄԱԿ-ի ֆորումին
«Անցկացնել այս ֆորումը մի երկրում, որտեղ ծաղկում է այլատյացությունը, անհանդուրժողականությունը… բազմաթիվ հարցեր են առաջացնում, որովհետև քաղաքակրթությունների ֆորումը կոչված է պաշտպանելու համամարդկային, քաղաքակրթական բարձր արժեքներ։ Մի երկրում, որտեղ այդ արժեքները ոտնահարում են, կոպտագույն կերպով անտեսվում են, Հայաստանը ֆորումի մասնակցել չի կարող»,- այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումին մասնակցելու հարցին:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը նաև չի կարող մասնակցել մասնակից պետությունների կողմից առաջ քաշված բանաձևերը: