Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդինՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն ՀակոբյանՍևան-Մարտունի ավտոճանապարհին քարով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել էԲոլոր համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը. «Ապրելու երկիր»Ադրբեջանը ընդունում է Հայաստանի ներկայիս ղեկավարության առաջ մղած «Իրական Հայաստանի» հայեցակարգը. ՀաջիևՓաշինյանն ու Կուպմանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՀէՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանՖրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 1400-ըCOP17. «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրերԱրմեն Չարչյանի անունով տելեգրամյան կեղծ օգտահաշիվ է բացվելԳավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՍերբիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարան ուսանող ցուցարարների «Ուսանողական ցուցակ» շարժումըԲաբկեն Թունյանը կմեկնի Թբիլիսի
Կալանավորը փախել է դատարանից. Արմավիրում ուժեղացված ծառայություն է
Բարսելոնայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 128 մարդ, կան վիրավորներ. վնասը գնահատվել է 36 հազար եվրոՓաշինյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և ճանապարհների ապաշրջափակումըԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձավ Բրազիլիայի նախագահ
Երևան-Աշտարակ ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երրորդ երեխան կվիրահատվի
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըԲաքուն ուշադիր հետևում է Երևանի հայտարարություններին. ԲայրամովՀանգստի մեջ գտնվող ոստիկանը հեռու է ապրում. 10 րոպեում նրա տեղ հասնելը գերօպերատիվ աշխատանք է. ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասինՎիեննայի միջազգային փառատոնը որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներինՔՊ-ն թող չոգևորվի. աշխարհում զարգացումներն աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն. Արտակ ԶաքարյանԵրևանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գողացել են հանգանակությունների արկղը2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել էՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքին. դատախազությունԿիրանցի «մածեմածիկան». Ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի՞ ինքն իրենՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարը«Պարմա»-ի և «Տիտան»-ի սուպերմարկետներում ժամկետանց ապրանքներ են հայտնաբերվելԵնոքավան-Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՉնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Սաղաթելյան
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»
Հութիները շարունակում են բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԱհազանգ. Նորագավիթում ուզում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձ, որոնց մեծ մասը երեխաներ ենԱյն մեդիա-մեքենան, որը 2016–2018 թվականներին հանրային հույզերի վրա իշխանություն էր ձևավորում, նահանջել է․ փոփոխությունների քամին սկսվել է հենց մեր էկրաններից․ Արթուր ՊապյանԱԽ քարտուղարը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ
Ես ամենևին էլ երջանիկ չեմ. Փաշինյանն ընտրությունների մասին իր «զգացողություններն» է հայտնել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխnւանա են հայտնաբերել (տեսանյութ)Ծառուկյանն ու Նուրմագոմեդովը ներկա են եղել ՍուպերկլասիկոյինԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում
Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը
Ընդդիմությունը պետք է հասարակությանը ներկայացնի այլընտրանքային պետական օրակարգ․ Մետաքսե ՀակոբյանԵրբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. ԱնանյանՊենտագոնը պատրաստվում է լայնածավալ պատերազմիԹե բա՝ 90%. Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում. Տիգրան ԱբրահամյանՊատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան
Տնտեսություն

COP17. «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

COP17-ի «Կանաչ գոտու» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տաղավարը հոկտեմբերի 25-ին նվիրված է եղել մշակույթին:

Տաղավարի  այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ստեղծարար ոլորտների դրամաշնորհային ծրագրերին, թատերահամերգային կազմակերպությունների նախաձեռնություններին, Հայաստանի մշակութային ժառանգությանը՝ թանգարանային հավաքածուներից և գիտական հրատարակություններից մինչև արվեստի հետ հաղորդակցվելու թվային ու ինտերակտիվ ձևաչափեր, թանգարանների կրթամշակութային ծրագրեր։

ԿԳՄՍ նախարարության տաղավարում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը /ԺԵՊԱԿ/ ներկայացրել է հայկական ազգային մշակույթը և կենտրոնի կազմում գործող պետական վաստակավոր կոլեկտիվների գործունեությունը, որն ուղեկցվել է պարային կատարումներով։ Մասնավորապես՝ կենտրոնի կազմում գործող Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Ակունք» պետական ազգագրական համույթը, «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը։

Մշակույթի օրվա շրջանակում ներկայացվել են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը, «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը, կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, «Ֆրեսկո» միջազգային փառատոնը, Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի գործունեությունը։

Իրենց ծրագրերն ու նախաձեռնություններն են ներկայացրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Դասարան+Դասական» կրթամշակութային ծրագիրը։

Մշակույթի օրվա ընթացքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել թանգարանների թեմատիկ ծրագրերը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հնագիտական արժեքավոր գտածոների կրկնօրինակներ, տեղեկատվական նյութեր և կրթական ծրագրեր։ Այցելուները մասնակցել են «Վերականգնիր ինքդ» կրթական ծրագրին, ինչպես նաև VR ակնոցների միջոցով վիրտուալ շրջայց կատարել Գառնիի տաճարում՝ նորովի բացահայտելով դրա պատմությունն ու ճարտարապետությունը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացրել է կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը նվիրված հրատարակություններ, թանգարանային հուշանվերներ, «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» ծրագիրը և VR տեխնոլոգիաներով փորձառություններ։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ներկայացրել է արվեստագետի ժառանգությունը՝ համադրելով ավանդական և թվային ձևաչափերը։ Այցելուները VR տեխնոլոգիաներով ծանոթացել են «Հայաստան» պաննոյին, իսկ AR տեխնոլոգիաների միջոցով դիտել նրա ստեղծագործությունների կրկնօրինակները։ Ներկայացվել են նաև գրքեր, ալբոմներ, բացիկներ և կերամիկական աշխատանքներ։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրել է նոր հրատարակություններ՝ առանձնակի անդրադառնալով կոմպոզիտորի ստեղծագործություններում բնության թեմային և մարդու ու բնության փոխառնչություններին։ Ցուցադրվել են նաև Կոմիտասին նվիրված հուշամեդալներ, կատալոգներ և հրատարակություններ։

Օրվա մշակութային ծրագիրն ամփոփվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Ամարակ» երգչախմբի ելույթով։

Հոկտեմբերի 26-ին ԿԳՄՍ նախարարության տաղավարը նվիրված է բարձրագույն կրթությանը և գիտությանը։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կներկայացնի գիտության ոլորտի դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։

Հիշեցնենք, որ COP17-ի «Կանաչ գոտին» բաց է բոլոր այցելուների համար ամեն օր՝ ժամը 10։00–20։00-ն։