Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստում պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդեց, որպեսզի նիստերին մասնակցելուց իր պաշտպանյալն ազատվի՝ հաշվի առնելով Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումը, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալը կարող է դատարանի թույլտվությամբ հետագա դատական նսիտերին չմասնակցի։
«Բնականաբար, երբ որ գա իր անմիջական մասնակցության անհրաժետությունը, կմասնակցի նիստերին»,- ասաց պաշտպանը։
Արշակ Սրբազանը նշեց, որ միանում է այդ միջնորդությանը։
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, թույլ տվեց մեղադրյալին չմասնակցել նիստերին մինչև հարցաքննության պահը։
Արշակ Սրբազանի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդության քննությունից առաջ Արսեն Բաբայանը միջնորդեց այն քննարկել դռնփակ։