Բարսելոնայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 128 մարդ, կան վիրավորներ. վնասը գնահատվել է 36 հազար եվրո
Բարսելոնայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 128 մարդ։ Այս մասին Cadena SER ռադիոկայանի եթերում հայտարարել է քաղաքի քաղաքապետ Խաումե Կոլբոնին։
Նրա խոսքով՝ ձերբակալվածների 56%-ը անչափահասներ են։
«Սա շատ կասկածելի մոբիլիզացիա էր, որը կազմակերպվում և տարածվում էր սոցիալական ցանցերում, այդ թվում՝ TikTok-ում», — նշել է նա։
Կոլբոնիի գնահատմամբ՝ ջարդերի և հրկիզումների հետևանքով քաղաքային գույքին նախնական հաշվարկներով հասցված վնասը կազմում է 36 հազար եվրո։ Բացի այդ, անկարգությունների հետևանքով վիրավորվել է 14 ոստիկան, որոնցից չորսի վիճակը գնահատվում է ծանր։
Արձանագրվել է հրշեջ ծառայություն կանչելու 33 դեպք, ինչպես նաև ձեռնարկությունների նկատմամբ վանդալիզմի 23 դեպք։ Ոստիկանությունը 68 դեպքով առգրավել է դանակներ, գազային սփրեյներ, հրավառության միջոցներ և այլ իրեր։