Կիրանցի «մածեմածիկան». Ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի՞ ինքն իրեն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր, «մածեմածիկայի» դասի մասին պատմությամբ հայտնի դարձած Արաքսյա Վարդանյանին։
Քպական Արաքսյա Վարդանյանը գրել է. «Կիրանցը «փրկող» սառեցված Բագրատին ու դաշնակ Գառնիկին՝ բարևներ կիրանցիներից։ ՔՊ-ն Կիրանցում մոտ 90% վստահության քվե է ստացել»։
Ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշել է. «Իջևան խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ՔՊ-ն ու ևս մեկ անհայտ ուժ: Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 155-ը:
ՔՊ` 136
Մյուս ուժը` 17։
Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանավորներն ու նրանց արբանյակներն ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրեն: Իսկ այս աղջիկա դեպքում չեմ հասկանում ընդհանրապես մտերիմ մարդիկ չկան, որ իրեն արգելեն խոսել ու գրել: Վստահեցնում եմ, իր համար այդպես ավելի լավ կլինի»։