Կիրանցի «մածեմածիկան». Ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի՞ ինքն իրենՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարը«Պարմա»-ի և «Տիտան»-ի սուպերմարկետներում ժամկետանց ապրանքներ են հայտնաբերվելԵնոքավան-Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՉնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Սաղաթելյան
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»
Հութիները շարունակում են բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԱհազանգ. Նորագավիթում ուզում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձ, որոնց մեծ մասը երեխաներ ենԱյն մեդիա-մեքենան, որը 2016–2018 թվականներին հանրային հույզերի վրա իշխանություն էր ձևավորում, նահանջել է․ փոփոխությունների քամին սկսվել է հենց մեր էկրաններից․ Արթուր ՊապյանԱԽ քարտուղարը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ
Ես ամենևին էլ երջանիկ չեմ. Փաշինյանն ընտրությունների մասին իր «զգացողություններն» է հայտնել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխnւանա են հայտնաբերել (տեսանյութ)Ծառուկյանն ու Նուրմագոմեդովը ներկա են եղել ՍուպերկլասիկոյինԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում
Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը
Ընդդիմությունը պետք է հասարակությանը ներկայացնի այլընտրանքային պետական օրակարգ․ Մետաքսե ՀակոբյանԵրբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. ԱնանյանՊենտագոնը պատրաստվում է լայնածավալ պատերազմիԹե բա՝ 90%. Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում. Տիգրան ԱբրահամյանՊատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. ՀովհաննիսյանՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները
Արդեն վերջ, եկող տարի հաստատ Աջափնյակ մետրոյի շինարարությունը պետք է սկսել. ԱվինյանԿասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԸստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբՄիամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան ԳեղամյանԱնդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոցՎթար Մեծամորում. Ford Mustang-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից մեկը հղի կին էԱրտաշատ համայնքում ՔՊ–ն ստացել է 85.95 տոկոս, ՀՅԴ–ն՝ 10.59 տոկոս. Նախնական արդյունքներԵղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են Երևանում
Հասարակություն

Այն մեդիա-մեքենան, որը 2016–2018 թվականներին հանրային հույզերի վրա իշխանություն էր ձևավորում, նահանջել է․ փոփոխությունների քամին սկսվել է հենց մեր էկրաններից․ Արթուր Պապյան

Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վուչիչը պարտվեց Սերբիայում, Բոլսոնարուն՝ Բրազիլիայում։ Սրանք պարզապես հեռավոր քաղաքական իրադարձություններ չեն․ սրանք, ի թիվս այլ հանգամանքների, նաև հետևանք են սոցցանցային ալգոռիթմերի և մեր մեդիա֊սպառման սովորույթների փոփոխության։ Այս նույն պրոցեսը մենք մեր մաշկի վրա ենք զգում նաև Հայաստանում։

ՆՈՐԻՑ ԵՄ ԱՍՈՒՄ՝ ՍԱ ՄԻԱԿ ԳՈՐԾՈՆԸ ՉԷ, ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ Է, ԲԱՅՑ՝ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ

Պայմանական եկեք 2014–2018 թվականները անվանենք համաշխարհային պոպուլիզմի վերելքի շրջան։ Թրամփ, Բրեքզիթ և նման բաներ..

Այդ տարիներին Facebook-ի ալգորիթմը կառուցված էր «սոցիալական կապերի» և լուրերի շուրջ․ մենք անընդհատ տեսնում էինք այն, ինչը տարածում և ինչի շուրջ վիճում էին մեր ընկերները։ Հենց այդ ալգորիթմային ալիքի վրա Հայաստանում էլ ձևավորվեց «ֆեյսբուքահայաստանի» և «ֆեյսբուքահայության» ֆենոմենը, երբ Նիկոլ Փաշինյանն ու պաշտոնյաները լայվերով ու գրառումներով կառավարում էին հանրային տրամադրությունները։

Այդ միջավայրը սնում էր հուզական էյֆորիան, բևեռացումը և «ամբոխի բնազդը» (ոմանք դա ձևակերպում ավելի կոպիտ բառապաշարով՝ ամենամեղմը «զոմբիներ» բնորոշումն է)։

Սակայն TikTok-ի ի հայտ գալով՝ խաղի կանոնները փոխվեցին, Facebook-ն ու YouTube-ը մրցակցային ճնշման տակ նույնպես անցան «բացահայտման ալգորիթմների» (discovery algorithms)։ Լրահոսն այլևս չի պարտադրում ընկերների քաղաքական վեճերը կամ պաշտոնյաների լայվերը, այլ անհատականացված կերպով ցույց է տալիս ժամանց և կոնկրետ հետաքրքրություններ։

Արդյունքում՝ սոցցանցային պղպջակները սկսեցին պայթել։ Ամեն տեղ, նաև՝ Հայաստանում։

Երբ սոցցանցային արհեստական աղմուկը նահանջում է, քաղաքացին մնում է դեմ առ դեմ իրական կյանքի հետ և սկսում է շատ ավելի սթափ գնահատել քաղաքական գործիչներին։

Սա լուրջ ազդակ է բոլոր պոպուլիստների համար՝ Հայաստանից մինչև ԱՄՆ, որտեղ առջևում միջանկյալ ընտրություններն են, որոնք կարող են սահմանափակել Թրամփի ազդեցությունը։

Այն մեդիա-մեքենան, որը 2016–2018 թվականներին հանրային հույզերի վրա իշխանություն էր ձևավորում, նահանջել է։
Փոփոխությունների քամին սկսվել է հենց մեր էկրաններից»։