Ես ամենևին էլ երջանիկ չեմ. Փաշինյանն ընտրությունների մասին իր «զգացողություններն» է հայտնել (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։
«Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+ ձայներ, որովհետև ինչքան առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ Դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում։
ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»: