ԱԽ քարտուղարը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ
Ես ամենևին էլ երջանիկ չեմ. Փաշինյանն ընտրությունների մասին իր «զգացողություններն» է հայտնել (տեսանյութ)Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխnւանա են հայտնաբերել (տեսանյութ)Ծառուկյանն ու Նուրմագոմեդովը ներկա են եղել ՍուպերկլասիկոյինԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում
Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը
Ընդդիմությունը պետք է հասարակությանը ներկայացնի այլընտրանքային պետական օրակարգ․ Մետաքսե ՀակոբյանԵրբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. ԱնանյանՊենտագոնը պատրաստվում է լայնածավալ պատերազմիԹե բա՝ 90%. Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում. Տիգրան ԱբրահամյանՊատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. ՀովհաննիսյանՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները
Արդեն վերջ, եկող տարի հաստատ Աջափնյակ մետրոյի շինարարությունը պետք է սկսել. ԱվինյանԿասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԸստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբՄիամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան ԳեղամյանԱնդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոցՎթար Մեծամորում. Ford Mustang-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից մեկը հղի կին էԱրտաշատ համայնքում ՔՊ–ն ստացել է 85.95 տոկոս, ՀՅԴ–ն՝ 10.59 տոկոս. Նախնական արդյունքներԵղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա
Քաղաքականություն

Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. Անանյան

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին։ Դրանցից հինգում՝ Արմավիրում, Ախուրյանում, Վարդենիսում, Գառնիում և Վայքում, ընտրողին առաջարկված էր ընդամենը մեկ կուսակցական ցուցակ՝ «Քաղաքացիական պայմանագիր»։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցած Դավիթ Անանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա՝ այդ «հաղթանակի» թվաբանությունը։

Արմավիրում մասնակցությունը կազմել է 36.73%։ ՔՊ-ն ստացել է 13,395 ձայն՝ մասնակիցների 96.07%-ը, բայց ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների ընդամենը 35.29%-ը։

Ախուրյանում՝ 47.06% մասնակցություն, ՔՊ-ին՝ 10,838 ձայն։ Հրապարակվող 92.34% արդյունքի հետևում ամբողջ ընտրացուցակի 43.45%-ի աջակցությունն է։

Վարդենիսում՝ 41.33% մասնակցություն, 9,530 ձայն։ ՔՊ-ի 93.78%-ը ամբողջ ընտրացուցակի նկատմամբ դառնում է 38.76%։

Գառնիում՝ 37.19% մասնակցություն, 3,235 ձայն։ Հաղթական 94.23%-ի իրական հարաբերակցությունը գրանցված ընտրողների թվին՝ 35.05%։

Վայքում պատկերը փոքր-ինչ այլ է։ Մասնակցել է 52.39%-ը, ՔՊ-ն ստացել է 4,186 ձայն՝ ամբողջ ընտրացուցակի 50.35%-ը։ Այստեղ մեծամասնության չմասնակցելու մասին պնդումը ճիշտ չէր լինի։ Բայց մրցակից ցուցակ այստեղ նույնպես չկար։

Այս հինգ համայնքներում միասին՝ 105,034 գրանցված ընտրող և ՔՊ-ին տրված 41,184 ձայն։ Այսինքն, ընտրացուցակների ընդհանուր թվի նկատմամբ՝ 39.21% աջակցություն։

Չմասնակցած յուրաքանչյուր քաղաքացու ընդդիմադիր հայտարարելն անազնիվ կլիներ։ Բայց նույնքան անազնիվ է մրցակցությունից զրկված քվեարկության 92–96 տոկոսները ներկայացնել որպես համաժողովրդական վստահության վկայություն։

Իրականում սա «ջախջախիչ հաղթանակի» քաղաքական լեգիտիմության կասկածելիության գնահատականն է, քանի որ ընտրական արձանագրությունը կարող է հաստատել իշխանության պաշտոնավարումը, բայց չի կարող ստեղծել այն մրցակցությունը, որը քվեաթերթիկից բացակայում էր։

Ինչո՞ւ ընդդիմության մասնակցությունն այսքան սահմանափակվեց։

Ֆինանսական միջոցների սղությունը, տեղական կառույցների թուլությունը, թեկնածուներ հավաքագրելու և ընտրողին հասնելու դժվարությունները իրական խնդիրներ են։ Ընդդիմությունն իր կազմակերպական բացթողումների պատասխանատվությունից ազատված չէ։ Սակայն այս պատկերը միայն ռեսուրսների պակասով բացատրելը նշանակում է շրջանցել գլխավոր քաղաքական հարցը՝ ինչ գնով է այսօր հնարավոր ընդդիմադիր մասնակցությունը։

Որոշ կուսակցություններ, օրինակ՝ ՀՅԴ-ն և «Ապրելու երկիր»-ը հաղորդել են իրենց թեկնածուների, նրանց հարազատների ու աշխատավայրերի նկատմամբ ճնշումների մասին։ «Անկախ դիտորդն» էլ իր երկարաժամկետ դիտարկման մեջ արձանագրել է ընդդիմադիր թեկնածուների և աջակիցների նկատմամբ ճնշման դեպքեր ու վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրներ։ Ստեփանավանում ընտրություններից օրեր առաջ նույն գործով ձերբակալվել է 24 անձ, այդ թվում՝ ընդդիմադիր համայնքապետի թեկնածուն։ Իրավապահների վարկածը ընտրակաշառքն է, ընդդիմության գնահատականը՝ քաղաքական կաշկանդումը։

Մեղավորությունն ու հետապնդման իրավաչափությունը պետք է որոշվեն ապացույցներով, ոչ քաղաքական համակրանքով։ Բայց այդ գործողությունների ազդեցությունն ընտրական միջավայրի վրա չի կարելի պարզապես չտեսնել։

Մեր քաղաքական գնահատմամբ՝ խնդրի ծանրության կենտրոնը հենց այստեղ է։ Երբ ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածուն պետք է հաշվարկի ոչ միայն պարտվելու, այլև իր ազատության, աշխատանքի և ընտանիքի բարեկեցության հնարավոր կորուստը, ընտրություններին մասնակցելը քաղաքացիական իրավունքից վեր է ածվում անձնական արկածախնդրության նմանվող որոշման։ Պարտադիր չէ ճնշել բոլորին, քանի որ մի քանի տեսանելի դեպքը կարող է լռեցնել ու կաշկանդել շատերին։

Իշխանությունը խոստանում է ստուգել ճնշումների ահազանգերը։ Այդ խոստման արժեքը չափվում է իրապես անկախ քննությամբ ու պատասխանատվությամբ, այլ ոչ թե՝ վարչապետին նամակ գրելու հնարավորությամբ։

Հակառակորդի բացակայությունը դեռ սեփական ուժի ապացույց չէ։ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն։

Եվ հենց սա է այդ «հաղթանակի» ամենածանր պարտությունը»։