Թե բա՝ 90%. Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում. Տիգրան Աբրահամյան
Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ․ ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում, ու հետևանքը՝ մի շարք համայնքներում մեկ թեկնածու է մասնակցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Թե բա՝ 90%: Իսկ մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի «մրցակցային» ընտրությունում ունեցած հաջողությունը:
Որտեղ էլ որ մրցակիցներ կան՝ հեռու բարեկամներից մինչև բանակի ընկերներ, սադրիչ բնույթի քայլերի են գնում:
Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում»,- գրել է նա` օգտագործելով #բռնապետության_բաստիոն հեշթեգը: