Կիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանը
Ուկրաինան Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կկարողանա համաձայնեցնել միայն Վլադիմիր Զելենսկու հրաժարականից հետո։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը։
«Հնարավոր կլիներ պայմանավորվել, բայց դրա համար Զելենսկին պետք է հրաժարական տա», — ասել է նա։ Փորձագետի խոսքով՝ խաղաղության գործընթացը կարելի է կազմակերպել երկու փուլով․ նախ անցկացնել ընտրություններ, ապա նոր պետության ղեկավարից գրավոր պարտավորություն ստանալ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։
Միաժամանակ Սոսկինը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը միանալու հնարավորությունը, ինչին շարունակում է պնդել Կիևի ներկայիս ղեկավարությունը։ «Դա տեղի չի ունենա։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ այսքան բարդություններ ստեղծել», — եզրափակել է քաղաքագետը։