Արդեն վերջ, եկող տարի հաստատ Աջափնյակ մետրոյի շինարարությունը պետք է սկսել. Ավինյան
Հաջորդ տարի բոլոր դեպքերում Աջափնյակ մետրոյի շինարարությունը պետք է սկսվի, բուն իրականացումը պետք է իմ աչքերով տեսնեմ, գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հասկանում եմ, որ մետրո կառուցելու գիտելիքը և կարողությունը մեր երկրից մենք կորցրել ենք, բայց գալիս է ամենակարևոր պայմանը. սա պետք է իրականացնի հայկական ընկերություն։
Դա չի լինելու միջազգային՝ եկան արեցին, ցտեսություն ձեզ. էդ տրամաբանությունը խնդրում եմ մոռանալ»,-ասաց քաղաքապետը։