Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Մայիս Եգորյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, գ. Հնաբերդ, Նարեկացու 11 հասցեում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, պատրաստված չի եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող նյութերից,
- պատերի մակերևույթների ծեփը թափված է եղել,
- սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ վիճակում,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: