Թե բա՝ 90%. Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում. Տիգրան ԱբրահամյանՊատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. ՀովհաննիսյանՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները
Արդեն վերջ, եկող տարի հաստատ Աջափնյակ մետրոյի շինարարությունը պետք է սկսել. ԱվինյանԿասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԸստ նախնական հաշվարկի՝ Ստեփանավանում առաջատար է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբՄիամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան ԳեղամյանԱնդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոցՎթար Մեծամորում. Ford Mustang-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից մեկը հղի կին էԱրտաշատ համայնքում ՔՊ–ն ստացել է 85.95 տոկոս, ՀՅԴ–ն՝ 10.59 տոկոս. Նախնական արդյունքներԵղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա Անդրեասյան
Քաղաքականություն

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան Գեղամյան

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում։ Գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրք-ադրբեջանական «լարվածության» մասին․

Անցնող տասնամյակների ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը լիարժեք կերպով յուրացրել է մի քանի կարևոր իմաստնություն, որոնք նրան թույլ են տալիս առաջ մղել Ադրբեջան պետության շահերը։ Այդ իմաստնություններից մեկը հենվում է աշխարհագրական հետևյալ պարզ գիտելիքի ու դրա գործիքայնացման վրա. Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Կովկասում այն մշտապես դարձնում է գերկարևոր Եվրասիայում շահեր ունեցող բոլոր ուժերի համար, հետևաբար Ադրբեջանը միշտ ունենալու է ավելի մեծ հնարավորություններ, քան նույն տարածքը, բնակչությունը, ռեսուրսները ունեցող ցանկացած այլ երկիր։ Սա էլ իր հերթին բերում է արտաքին ու ներքին քաղաքական հարցերում ավելի մեծ ճկունության ու մանևրելու ավելի շատ տարածք։

Ուստի Ի. Ալիևը և Ադրբեջանի քաղաքական վերնախավը գիտեն, որ որքան էլ Թուրքիայի համար գլխաշորի կամ նմանատիպ այլ ցանկացած թեման լինի զգայուն, միևնույն է՝ պաշտոնական Անկարայի համար Ադրբեջանը Կովկասում և դրանից անդին իր ռազմավարական շահերը սպասարկելու գլխավոր հենարանն ու գործիքն են։ Դա շատ ավելի բարձր շահ է, քան գերէմոցիոնալ, բայց միևնույն ժամանակ այս փուլում սահմանափակ նշանակություն ունեցող կրոնական գործոնը։ Չպետք է նաև մոռանալ, որ Ի. Ալիևի համար ամենօրյա ռեժիմում կա առաջնային մեկ խնդիր՝ ապահովել սեփական ընտանիքապետության իշխանության ամրությունը։ Մնացյալ խնդիրներն ածանցյալ են սրանից։ Այս պատճառով էլ վերջին օրերին Ալիևն ու իր թիմը փորձեցին արհեստականորեն սրել թուրք-ադրբեջանական «լարվածությունը»՝ լավ իմանալով թույլատրելիի սահմանները և հնարավորինս «քամելով» դրանից անհրաժեշտ դիվիդենտները։ Կարելի էր ականատես լինել արևելյան դիվանագիտությանն իր ողջ պերճանքով։

Թուրքիայի քաղաքական վերնախավը ևս բավական իմաստուն է՝ հասկանալով Ադրբեջանի կարևորությունն իր սեփական ռազմավարական նպատակների տեսանկյունից։ Ավելին, այս գիտակցությունն արդեն ավելի քան մեկ դար է՝ ինստիտուցիոնալ ճանապարհով փոխանցվում է օսմաններից հանրապետական կառավարիչներին։ Թուրքական քաղաքական մտածողության մեջ Ադրբեջանը հերթական պետությունը չէ. այն թյուրքական նախագիծ է, որը պետք է սնել, պահել ու պահպանել։ Այս տրամաբանությունից ելնելով երեկ նախագահ Էրդողանը աշխատանքից ազատեց իր գլխավոր խորհրդականներից Օքթայ Սարալին, ով մի քանի օր առաջ քննադատել էր Ադրբեջանում դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի մասին որոշումը և որը դարձել էր Ադրբեջանի ու Թուրքիայի միջև որոշակի լարվածության սկզբառիթներից մեկը։ Սա չի նշանակում, որ Ի. Ալիևը ամենազոր գործիչ է։ Առավել ևս՝ չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է իր կամքը թելադրել Թուրքիային։ Ի. Ալիևը քաջ գիտակցում է, որ որքան ինքն է անհրաժեշտ Թուրքիային, այդչափ և ավելին՝ Թուրքիան է անհրաժեշտ Ադրբեջանի պետական կենսունակությունն ապահովելու համար։

Ուստի Ի. Ալիևի տարած «հաղթանակը» լոկալ բնույթ է կրում՝ երկրի ներսում իր իշխանության ամրությունն ապահովելու համար։ Իսկ Թուրքիայի համար սա փոքրիկ, նույնիսկ աննշան մարտավարական քայլ է, որը թույլ է տալիս փոքր զիջումով պահել այն, ինչն ավելի կարևոր է։ Չկա ռազմավարական մակարդակում երկու երկրների տարբերություն։ Դրա համար Ալիևը մի քանի օրից կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին ու կանի այն, ինչ առաջ է մղում Թուրքիան։

Ավելորդ չէ հիշեցնել, որ միամտություն կլինի նաև կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում»։