Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն
Ըստ The Wall Street Journal-ի, որը հղում, է անում ԱՄՆ անանուն պաշտոնյաների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահին ներկայացվել են Իրանի դեմ հնարավոր գործողությունների տարբերակներ՝ սկսած միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների (օրինակ՝ կամուրջների) վրա հարվածներ հասցնելուց մինչև իրանական կղզիների ուղղությամբ հարձակողական գործողություններ։
«Թրամփը հակված է լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելուն, թեև վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ այս մոտեցման քննադատները պնդում են, թե հարվածների նոր փուլը կհանգեցնի միայն էներգակիրների գների բարձրացմանը։