Թուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում, վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, մահացել է այն բանից հետո, երբ նրանց մեքենան ընկել է ջրանցքը, հայտնում է Hürriyet թերթը։
Ըստ հրապարակման՝ պատահարը տեղի է ունեցել Նուսայբին–Ջիզրե ճանապարհին՝ Թեփեալթը գյուղական թաղամասի մոտակայքում։ Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և ընկել ջրանցքը։