Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շըծիաճուան քաղաքի գործադիր փոխքաղաքապետ Լիու Ծյունճիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու երկարաժամկետ գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։
Արման Խոջոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Հաշվի առնելով, որ չինական կողմը հետաքրքրված է հայկական արտադրանքով, հայկական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանը։
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվաղ միջոցառումներին մասնակցելու նպատակով։