ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով
2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով՝
«Ականատես» դիտորդական առաքելություն («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ),
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք («Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ)։
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրն ընտրական գործընթացը լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 28 զանգվածային լրատվության միջոցի՝ ընդհանուր թվով 222 ներկայացուցիչ։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված թվով դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ այցելուի կարգավիճակով կիրականացնեն ընտրական գործընթացի դիտարկում: