Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ
Ի դեպ, հարց, հարգելի ընկերնե՛ր. իսկ վստա՞հ եք, որ Սահմանադրություն փոխելու «Ալիևի պահանջը» Նիկոլի խնդրանքով չի հայտնվել։ Այս հարցադրումն արել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Եւ այդ «դե ինչ անենք, ախր Ալիևն ա ստիպում» թեզը, որն իբր հերքելով, բայց ամեն օր կրկնում են, մտածված են անում, այլ ոչ թե ստիպված։
Որովհետև Սահմանադրությունը փոխելը Նիկոլին վստահաբար շատ, շատ ավելի է անհրաժեշտ, քան Ալիևին։ Վերջինս մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է։
Իսկ այ Նիկոլի՝ ՀՀ-ի ղեկին հնարավորինս երկար մնալը իրեն շատ է պետք»,- իր էջում գրել է նա: