Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել. Սերգեյ Լավրով
Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին: ՌԴ և ՀՀ ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էդուարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Սերգեյ Լավրովը:
Նա նկատեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ արդեն քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
«Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի, չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 94-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ իրենք կաջակցեն, ամեն ինչ կանեն, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։
Պատասխանելով հայ լրագրողներից մեկի հարցին, թե համապատասխանո՞ւմ են արդյոք ռուսական լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, ըստ որի հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովը ասաց. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։