Կիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի առաջնահերթ խնդիրներից մեկն է համարել աշխարհում ամենահզոր զինված ուժերի ստեղծումը։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Կուսակցության Կենտրոնական կոմիտեն աշխարհում ամենահզոր զինված ուժերի ստեղծումը սահմանել է որպես նոր պլանային ժամանակահատվածում իրականացվելիք առաջնահերթ և իրական նպատակներից մեկը»,- գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքերը։
Նա պարզաբանել է, որ հենց այդ պատճառով Կորեայի աշխատավորական կուսակցության IX համագումարից հետո բանակի համընդհանուր առաջին միջոցառումը վաշտերի հրամանատարների խորհրդակցությունն էր։
Նա նաև ընդգծել է մարտական պատրաստության կատարելագործման, զինվորական կարգապահության ամրապնդման և հրամանատարների մասնագիտական որակների բարձրացման անհրաժեշտությունը։