Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստում
Ուկրաինացի հրահանգիչները ակտիվորեն մասնակցում են Աֆրիկայի մի շարք երկրներում զինյալների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օպերատորների պատրաստմանը։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուրկինա Ֆասոյում Ռուսաստանի դեսպան Իգոր Մարտինովը։
«Բուրկինա Ֆասոյի և Սահելի տարածաշրջանի երկրների իրավասու մարմինների տեղեկությունների համաձայն՝ ուկրաինացի հրահանգիչները ակտիվորեն մասնակցում են զինյալների և ԱԹՍ-ների օպերատորների պատրաստմանը»,- ասել է դեսպանը՝ Ռուսաստանի և Աֆրիկայի գագաթնաժողովի նախաշեմին տված հարցազրույցում։
Դիվանագետը նշել է նաև, որ Ուկրաինայի անմիջական մասնակցությունը Մալիում ահաբեկչություններին և կառավարական զորքերի ու օբյեկտների վրա հարձակումներին, իր պնդմամբ, հաստատում են հենց ուկրաինացիները։