Իրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի վերջին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի տնտեսական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական հարցերը։
Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Դիվանագետի խոսքով՝ երկու երկրների առաջնորդները կփոխանակվեն նաև արդիական միջազգային և քաղաքական հարցերի վերաբերյալ տեսակետներով։
Ջալալին նշել է, որ առաջիկա հանդիպման արդյունքներով որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։
Փեզեշքիանը հոկտեմբերի 27-ին կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին։