Ֆրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումները
Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին սպասվում են զանգվածային բողոքի նոր ցույցեր, որոնց ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար իշխանությունները նախատեսում են ներգրավել 70 հազար ոստիկան և ժանդարմ։
Ցույցերին մասնակցելու կոչ է արել «Դեղին բաճկոններ» շարժումը, որը, մասնավորապես, հանդես է գալիս գների աճի դեմ։ Կազմակերպիչները սպասվող բողոքի ակցիաներն անվանել են «երկրորդ գործողություն»։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ հասարակական կարգն ապահովելու համար կներգրավվի իրավապահ մարմինների 20%-ով ավելի աշխատակից, քան հոկտեմբերի 17-ի ցույցերի ժամանակ, որոնք ուղեկցվել էին անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։
Անհրաժեշտության դեպքում իրավապահները կարող են կիրառել 15 ջրցան մեքենա։ Անվտանգության ապահովմանը կմասնակցեն նաև Ժանդարմերիայի ազգային միջամտության խմբի և ոստիկանության էլիտար ստորաբաժանման մարտիկները։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ հոկտեմբերի 24-ին թույլատրվելու են միայն արհմիությունների կազմակերպած ցույցերը։