ՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասը
Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են, որ Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամաս։
Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Բացի այդ, հարված է հասցվել Սև ծովում գտնվող նավի, որը, ռուսական կողմի պնդմամբ, ռազմական բեռներ էր տեղափոխում դեպի Օդեսա նավահանգիստ։
Մի շարք ռուսական տելեգրամյան ալիքներ իրենց հերթին գրում են, որ հարվածի հետևանքով կան վիրավորներ, սակայն ուկրաինական կողմը հստակ թվաքանակ չի նշում: