ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար
Մամուլ

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորության վերաբերյալ, եթե Ազգային ժողովը հավանություն չտա Սահմանադրության փոփոխություններին, քաղաքական դաշտում ստեղծել է որակապես նոր իրավիճակ: Իշխանության կողմից նման սցենարի ակնարկն անմիջապես արժանացավ ընդդիմադիր ուժերի կոշտ ու միանշանակ արձագանքին:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» սեփական քայլերով, ըստ էության, ընդունել են հերթական զիջումը: Նրա ընդգծմամբ՝ Սահմանադրության փոփոխման ողջ գործընթացը թելադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով, մինչդեռ Հայաստանը չպետք է սեփական Մայր օրենքը փոխի Բաքվի պարտադրանքով: Խոսելով նոր ընտրությունների հավանականության մասին՝ Աբրահամյանը փաստել է, որ 2021 թվականի համեմատությամբ ընդդիմադիր ուժերի ստացած քվեներն ավելացել են շուրջ 80 տոկոսով, և արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը կարող է կորցնել դիրքերը:

Այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ. «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ընդդիմությունն ընդունում է նետված ձեռնոցը և պատրաստ է քաղաքական հանգուցալուծումը փնտրել ընտրական գործընթացների միջոցով:

Այս զարգացումն իր մեջ պարունակում է երկու առանցքային ուղերձ, որոնք էապես փոխում են քաղաքական օրակարգը: Առաջին հերթին, ընդդիմությունը վերջնականապես մերժում է որևէ տեսակի բանակցություն կամ քննարկում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ևս հնչել է նույն դիրքորոշումը՝ իշխանությունների հետ օրակարգում գտնվող սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկելու ոչինչ չկա: Սա նշանակում է, որ Սահմանադրության շուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելու իշխանության փորձերը լիովին ձախողված են, և հարցը դուրս է գալիս խորհրդարանական երկխոսության տիրույթից:

Երկրորդ կարևոր ուղերձն այն է, որ ընդդիմադիր դաշտը պատրաստ է գնալ խորհրդարանի լուծարմանն ու արտահերթ ընտրությունների նշանակմանը՝ գործընթացը տեղափոխելով ժողովրդի վստահության քվեի հարթակ: Հրաժարվելով իշխանության հետ փոխզիջումային քննարկումներից՝ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և առաջարկում է հանրությանը գնահատական տալ դրան հենց քվեատուփերի մոտ:

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի հրապարակային արձագանքից հետո ակնհայտ է դառնում, որ երկրում մեկնարկում է նոր քաղաքական փուլ: Հենց իշխանությունների վարած անվերջանալի զիջողականության քաղաքականությունն է իրավիճակը հասցրել այն կրիտիկական կետին, որտեղ միակ հնարավոր ելքը դառնում է արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծումը, ինչը մոտ ապագայում կարող է արմատապես վերաձևել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում