Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները
Մամուլ

Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական ու սոցիալտնտեսական կյանքում առաջիկա մեկ տարվա հեռանկարն ուղղակիորեն կախվել է օդում՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ անորոշությունն ու տագնապը դարձել են հանրային մթնոլորտի գլխավոր բնութագրիչները։ Սպասվող թանկացումները՝ գազի գնի հավանական բարձրացումից մինչև կենսական ապրանքների թանկացման նոր ալիք, ինչպես նաև արտաքին քաղաքական անվերջանալի ճնշումներն ու անվտանգային մարտահրավերները հասարակությանը կանգնեցրել են ապոկալիպտիկ սպասումների առջև։ Ավելին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված անորոշությունն ու Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունը բախվել է լրջագույն խնդիրների։ Այն հիմնական թեզերն ու խոստումները, որոնցով Փաշինյանին դեռ հաջողվում էր ձգել սեփական իշխանությունը, աստիճանաբար սպառվում են, իսկ իշխանական օրակարգում առաջանում է լուրջ վակուում։

Հենց այս խորացող ճգնաժամի, իշխանական թեզերի սպառման և հանրային սպասումների ֆոնին հարկավոր է ևս մեկ անգամ ֆիքսել ընդդիմության պայքարի որակապես նոր փուլը։ Հիշենք, որ դեռ նախընտրական շրջանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդն, ըստ էության, նաև ծրագրային լուրջ փաթեթ էր ներկայացնում, նա ոչ միայն ֆիքսեց առկա ծանր իրողությունները, այլև բացահայտ հայտարարեց ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելու պատրաստակամության մասին։

Կարապետյանի քաղաքական գործունեության առանցքը հիմնված էր իրավիճակի դիագնոստիկայի վրա։ Արձանագրելով նախորդ շրջանից ժառանգած ծանր բեռը՝ կորսված երկրորդ հայրենիքից ու օկուպացված տարածքներից մինչև Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցներն ու 15 միլիարդ դոլարի շեմին հասնող պետական պարտքը, նա ձևակերպում է այն ելման կետը, որտեղ գտնվում է երկիրը։ Այստեղ, սակայն, քաղաքական շեշտադրումը տեղափոխվում էր միայն քննադատության դաշտից դեպի նախաձեռնողականություն. ՀՀ ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը ներկայացնում էր սեփական օրակարգն ու լուծումների տրամաբանությունը։

Ուշագրավ են հատկապես տնտեսական ու արտաքին քաղաքական հանգույցների վերաբերյալ առաջարկված մոտեցումները։ Ստեղծված ճգնաժամի ֆոնին Կարապետյանն առաջադրել է կոնկրետ քայլերի հաջորդականություն՝ սկսած տնտեսության մեջ սփյուռքի ներուժի վերականգնումից ու հայտարարված տնտեսական ծրագրերի մեկնարկից, մինչև ավանդական դաշնակիցների հետ վստահության վերականգնումն ու երաշխավորված խաղաղության հասնելը։ Այս ամենին գումարվում են ներհասարակական համերաշխության, արդարադատության և Եկեղեցու դերի վերականգնման շեշտադրումները, որոնք ձևավորում են առաջարկվող քաղաքական պլատֆորմի հենքը։

Կարապետյանը նաև հեղափոխական տնտեսական ծրագրեր է հրապարակել։ Երկար տարիներ, ընդ որում՝ ոչ միայն այս իշխանության օրոք, հասարակության մեջ ձևավորվել էր կայուն պնդում, թե ընդդիմությունը չունի կոնկրետ ծրագրային առաջարկներ։ Հիմա, երբ Հայաստանը բախվում է լրջագույն մարտահրավերների, չափազանց կարևոր է դառնում այն, որ քաղաքական ընդդիմադիր ուժը հանդես է գալիս ոչ թե սոսկ քննադատությամբ, այլ հստակ, այլընտրանքային լուծումներով։ Սա, ըստ էության, ընդդիմության ինստիտուցիոնալ բուն ֆունկցիան է՝ հասարակությանը ներկայանալ որպես իրական, հաշվարկված ու ռացիոնալ այլընտրանք, ինչը հատկապես օրհասական է առաջիկա ցնցումների ֆոնին։ Այսօր էլ այդ ծրագրերը ակտուալ են և օր առաջ միս ու արյուն պետք է ստանան։ Ակնհայտ է, որ օդում կախված և աստիճանաբար տապալվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը երկիրը տեղափոխում է բավականին տուրբուլենտ քաղաքական գոտի, որտեղ կենսական է դառնում կայուն ու ուժեղ ընդդիմադիր միավորների առկայությունն ու գործունեությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում