Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է
Մամուլ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունների ներսում և իրավական համակարգում թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի սահմանը հատելու միջադեպի հետ։

Խնդիրն այն է, որ այն հատվածում, որտեղից ադրբեջանցին հատել է սահմանը, վերահսկողությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը։ Հետևաբար, միջադեպը մի շարք հարցեր է առաջացրել՝ առաջին հերթին բանակի ծառայության կազմակերպման, սահմանային վերահսկողության և պատասխանատու պաշտոնյաների գործողությունների կամ անգործության վերաբերյալ։

Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը։ Ո՞վ էր պատասխանատու այդ հատվածի անվտանգության համար, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել նման միջադեպը։

Այս հարցերն այժմ, ըստ մեր աղբյուրների, քննարկվում են իշխանական շրջանակներում։ Ուշադրության կենտրոնում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունն ու նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որոնցից ակնկալվում է բացատրություն՝ սահմանային վերահսկողության կազմակերպման վերաբերյալ։

Հատկանշական է, որ տվյալ հատվածում սահմանազատում դեռևս իրականացված չէ։ Սակայն սահմանազատման բացակայությունն ինքնին չի վերացնում սահմանային անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման անհրաժեշտությունը։

Ավելին՝ ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու փաստը հարցեր է առաջացնում ոչ միայն կոնկրետ միջադեպի հանգամանքների, այլև սահմանային վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։ Եթե այդ հատվածում վերահսկողություն իրականացվում էր, ապա ինչպե՞ս է օտարերկրյա քաղաքացին կարողացել անցնել սահմանը, և արդյոք ծառայողական պարտականությունները պատշաճ են կատարվել։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջադեպին՝ հայտարարելով, որ մեղավորների և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու դեպքում պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության։

Այս հայտարարության ֆոնին իշխանական շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, քննարկվում է նաև պաշտպանության նախարարության ղեկավարության և Գլխավոր շտաբի պետի պատասխանատվության հարցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։