Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ «Ալ-Ֆեյսալիի» նկատմամբ (3-1):
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ալ-Համդանը: Երկրորդ խաղակեսում՝ 49-րդ րոպեին, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց առավելությունը՝ միաժամանակ հեղինակելով իր կարիերայի 982-րդ գոլը։ 66-րդ րոպեին Բոնգոնդան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 79-րդ րոպեին Անջելո Գաբրիելը վերականգնեց երկու գնդակի առավելությունը և ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը:
Նշենք, որ «Ալ-Նասրը» մեկ խաղ պակաս ունի անցկացրած, քանի որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի շրջանակում նախատեսված «Ալ-Ահլի» – «Ալ-Նասր» հանդիպումը հետաձգվել է և կկայանա 2027 թվականի մարտի 6-ին։