Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել՝ կապված տնտեսության, բժշկության և տեխնոլոգիաների զարգացման հետ։
Մասնավորապես, նա հանձնարարել է նոր մասնագիտությունների ատլասում ներառել պաշտպանության և անվտանգության ոլորտին վերաբերող մասնագիտությունները, ինչպես նաև պայմաններ ստեղծել տնտեսության պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների կարիքներն ապահովելու համար՝ ներգրավելով նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից վետերաններին։
Պուտինը հանձնարարել է նաև ընդլայնել հյուսվածքների արագացված վերականգնման տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև մեծացնել արհեստական բանականության օգտագործումը բժշկական ռենտգենյան և համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների վերլուծության մեջ։