«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
«Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» էջը հայտարարություն է տարածել․
Քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին և կավարտվի 23:00-ին` ուղիղ եթերի մեկնարկից անմիջապես առաջ։
Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ժամանակ` վերջին երգի կատարումից հետո։ Քվեարկությունը կտևի 15 րոպե։ Բաց մի՛ թողեք առցանց քվեարկության րոպեները. ձեր ձայները շատ կարևոր են։
Այցելեք https://vote.junioreurovision.tv/ կայք,
դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,
անվճար քվեարկեք Հայաստանը 08 համարի ներքո ներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։