Հայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունը
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից հայտնում են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեայի 81-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի բաց տիեզերքի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը ընդգծել է, որ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը, ինչպես նաև տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխարգելող նախաձեռնություններին։
Պատվիրակությունը նաև շեշտել է տիեզերքի տեխնոլոգիաները պատասխանատու օգտոգործելու հարցում առավել սերտ միջազգային համագործակցության կարևորությունը: