Սիրիայում երկու հայ է զոհվել
Սիրիայի Ղամշլի քաղաքում ահաբեկիչների և ինքնապաշտպանական ջոկատների միջև նախօրեին տեղի ունեցած բախումներիի հետևանքով երկու հայ է զոհվել՝ Հակոբ Մանուկյան և Թովմաս Մինասյան: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Զինյալ խմբավորումները բնակելի թաղամասերի վրա արձակել են հրթիռներ. կան զոհեր, վիրավորներ: