Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության և ազատության ապահովման ուղղությամբ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով՝ Անկարան հույս ունի, որ հնարավորինս շուտ կհաստատվի հրադադար և խաղաղություն, ինչը թույլ կտա վերջնականապես լուծել առկա խնդիրները։
Միաժամանակ Ֆիդանը նշել է, որ այս պահին առանցքային խնդիրներից է Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող հացահատիկի արտահանումը համաշխարհային շուկաներ։