Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկություններից մեկին։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
Նրա խոսքով՝ տուժածների և պատճառված վնասների չափերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։