Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ կրակը կդադարեցվի, և «լռության ռեժիմ» կսահմանվի։
Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորված է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության իրականացմամբ։
Մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալական նշանակության բեռների տեղափոխման նպատակով կիրականացվի ինժեներական հետախուզություն, ինչպես նաև կապահովվի մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը դեպի Ալյոշկի։
«Լռության ռեժիմը» կգործի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ից։