Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի
Շաբաթ օրը Ֆրանսիայում սպասվող զանգվածային ցույցերի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար կներգրավվի մոտ 70 000 իրավապահ, հայտնել է ՆԳՆ պաշտոնյա Լորան Նունյեսը։
«Վաղը կներգրավվի 70 000 ոստիկան և ժանդարմ», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է BFMTV հեռուստաալիքը։
Նախարարը նշել է, որ իշխանությունները մտադիր են ներգրավել զինված ուժերը, ինչպես նաև ոստիկանության և ժանդարմերիայի էլիտար հատուկ ստորաբաժանումները։ Նրա խոսքով՝ նրանց հանձնարարվելու է հսկել շենքերը և իրականացնել այլ գործառույթներ՝ աջակցելու իրավապահ մարմիններին։
Նունյեսը հավելել է, որ ցույցերի ընթացքում կկիրառվեն նաև ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ ավագ դպրոցների աշակերտներն ու համալսարանների ուսանողները դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ պահանջելով բարելավել իրենց ուսումնական հաստատությունների պայմանները։ Ավելի ուշ նրանց միացել են գների աճից դժգոհ մարդիկ, և բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։