Մրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները և ընտանիքի մյուս անդամները հայտնաբերել են տան սենյակները տակնուվրա արված, որտեղից հափշտակել են խոշոր չափի գումար՝ ընդհանուր մոտ 45 հազար ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում են նաև խոշոր չափի եվրո, ռուսական ռուբլի և ոսկյա զարդեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում