Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ տեղափոխվել է երրորդ երկիր
Հայաստանից իր կնոջ ու փոքրիկ որդու հետ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր» Վահան Մարտիրոսյանը վերջիններիս հետ ուղևորվել է երրորդ երկիր, ինչի մասին տեղեկացնում է APA գործակալությունը, որին տվյալներ է հաղորդել Դիլյարա Ալիևայի անվան կանանց իրավունքների պաշտպանության միության նախագահ, իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:
Սակայն չի հաղորդվել, թե Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ կոնկրետ որ երկիր է ուղևորվել: