Սև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Սև ծովում՝ Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից մոտ 13 ծովային մղոն հեռավորության վրա, խորտակվել է Khoryv առևտրային նավը։ Նավում եղել է 13 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացի։
Նախնական տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է փրկել անձնակազմի 9 անդամի։ Մեկ մարդ զոհվել է, ևս երեքին շարունակում են որոնել։
Ռումինիայի ռազմածովային ուժերը աղետի ազդանշանն ստացել են ժամը 10։00-ի սահմաններում։ Խորտակման պատճառը դեռևս պաշտոնապես պարզված չէ։
Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ նավը հնարավոր է՝ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։
Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին։