Կրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ու անվտանգության ապագա համակարգին նվիրված բանակցությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում, կանցկացվեն եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցություններին կարող են միանալ Եվրամիության ներկայացուցիչները, Պեսկովը նշել է, որ սկզբունքորեն նման հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն ԱՄԷ-ում առաջիկա հանդիպումը կանցկացվի երեք կողմերի մասնակցությամբ։
Խորհրդակցությունների հնարավոր թեմաների թվում են խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ անվտանգության ապահովման մեխանիզմները։ Քննարկումները կարող են անդրադառնալ նաև համաեվրոպական անվտանգության ավելի լայն համակարգին։