Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համար
Միլանի փողոցներում անցած հանգստյան օրերին ոստիկանների թիվը բավարար չէր՝ երկրում տարածված բողոքի ցույցերի ֆոնին, կարծում է քաղաքի քաղաքապետ Ջուզեպպե Սալան։
Հոկտեմբերի 17-ին և 18-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իտալիայի մի շարք քաղաքներում։ Ամենախոշոր անկարգությունները՝ թալանով և ջարդերով, տեղի են ունեցել Միլանում։ Իտալիայի հյուսիսային մայրաքաղաքում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 300 մարդ, որոնցից գրեթե 50-ը՝ կալանավորվել։ Քաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով բժշկական օգնության է դիմել իրավապահ մարմինների ավելի քան 110 աշխատակից։
«Իմ կարծիքով՝ անցած հանգստյան օրերին փողոցներում իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը բավարար չէր։ Այդ պատճառով ես դեմ չեմ Միլանում զինվորական ստորաբաժանումների ներկայությանը», — Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Սալան։