ImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին
Մամուլ

ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Աննա Հակոբյանի կողմից ընտանեկան բռնության դեմ պայքարը նորանոր դրսեւորումներ է ստանում: Հիշեցնենք, որ նա օրենսդրական նախագծերի նախաձեռնությամբ է հանդես եկել, դրանց ընդունման համար մարզերում ստորագրահավաքներ է անցկացնում, հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին, լայվեր է անում եւ կոչ անում աջակցել, որ բռնության դեմ արդյունավետ պայքար կազմակերպեն, եւ մեր ընտանիքներում սերն ու համերաշխությունը տիրեն: Նրա առաջարկած օրենսդրական փաթեթը թեեւ ներկայացվել էր խորհրդարան, սակայն որոշվել է առայժմ ԱԺ նիստերի օրակարգ չմտցնել: Հավանաբար, մտադիր են հանրային լայն աջակցության արշավ կազմակերպել, որ ընդդիմադիր ուժերն էլ դրանց ընդունմանը մասնակցեն: Աննա Հակոբյանը կարծես թե իր առաջ խնդիր է դրել ապաքաղաքական հանրային շարժում ձեւավորել իր նախաձեռնության շուրջ եւ այս թեմայով հանրային «կոնսենսուսի» հասնել: Այն, ինչն իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը չի անում: Ավելի ստույգ` ճիշտ հակառակն է անում՝ պառակտելով ու տարանջատելով հանրությանը: Բայց անգամ եթե բռնության դեմ պայքարը բոլորի համար ընդունելի գաղափար է, միայն այն փաստը, որ դրա նախաձեռնողը Փաշինյանի կինն է, բավական է, որ այս շարժումը հանրության կողմից մերժվի: Թերեւս դա է պատճառը, որ տիկին Հակոբյանը փորձում է մոբիլիզացնել բոլորին, դիմել, համոզել, խնդրել, որ միանան իր արշավին:

Մենք տեղեկացանք, որ նոյեմբերի 14-15-ը Երեւանում տեղի է ունենալու «Բռնություն վերապրած անձանց հետ աշխատանքի սկզբունքներ․ զգայուն մասնագիտական աջակցություն» թեմայով վերապատրաստում, որը նախատեսված է հոգեբանների, հոգեբան խորհրդատուների, սոցիալական աշխատողների, հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետների, ինչպես նաեւ՝ հոգեբանություն եւ հարակից մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողների համար։ Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվելու բռնության հոգեբանական հետեւանքներին, տրավմա-զգայուն աջակցության սկզբունքներին, հոգեբանական աջակցության գործընթացում հանդիպող մարտահրավերներին եւ մասնագիտական միջամտությունների առանձնահատկություններին։ Հանդիպման կազմակերպիչը Շանա Ասասյանն է, իսկ հանդիպումը վարելու է «Փինք» ընկերության հոգեբան Անետ Շամիրյանը։ Ավելին, վերապատրաստումն իրականացվում է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ։

Նշենք, որ, ըստ «Փինք»-ի պաշտոնական էջի, «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Կազմակերպությունն իր շահառուներին եւ հասարակությանն առավել հայտնի է որպես «Փինք Արմենիա»։ «Փինքը» ԼԳԲՏ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս եւ այլ ոչ հետերոնորմատիվ ինքնություններով անձանց) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում եւ աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաեւ՝ խթանում է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ+ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությունը։

Ստացվում է, որ ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը:

Հիշեցնենք նաև, որ ընտանեկան բռնությունը Հայաստանում քրեականացված է` պատժվում է Քրեական օրենսգրքով»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում